1.1. Այս կանոնակարգը սահմանում է ծառայությունների օգտագործման պայմանները։
1.2. Օգտվելով Տպարանի ծառայություններից՝ օգտվողը հաստատում է, որ ընդունում է այս կանոնակարգի պայմանները։
2. Ծառայությունների նկարագրություն
2.1. Տպարանը մատուցում է լայնաֆորմատ տպագրություն, պլոտերային հատում, ինքնակպչուն թաղանթների վաճառք և այլ ծառայություններ, որոնք ներկայացված են կայքում։
2.2.Տպարանը երաշխավորում է բարձրորակ տպագրություն՝ օգտագործելով եվրոպական նյութեր։
3. Պատվերների ձևավորում և կատարում
3.1. Պատվերները կատարվում են առցանց՝ առանց տպարան այցելելու։
3.2. Պատվերի գրանցման համար օգտվողը լրացնում է համապատասխան ձևը կայքում։
3.3. Պատվերի կատարման ժամկետները կախված են աշխատանքի ծավալից և բարդությունից։
4.Վճարում և առաքում
4.1.Պատվերի հաստատումից հետո անհրաժեշտ է անմիջապես կատարել վճարումը։ Առանց վճարման հաստատման, պատվերի իրականացումը չի սկսվի։
4.2. Վճարման մանրամասները նշվում են պատվերի հաստատման փուլում, և օգտվողը ստանում է հաստատող հաղորդագրություն իր կողմից տրամադրված էլ. հասցեին։
4.3. Առաքումը սկսվում է 1 կմ-ի համար 250 դրամից։ 50,000 դրամ և ավելի պատվերի դեպքում առաքումը անվճար է։
5. Պատասխանատվություն
5.1. Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի կամ ծառայությունների սխալ օգտագործման հետևանքով առաջացած վնասների համար:
6. Պայմանների փոփոխություն
6.1. Տպարանը իրավունք ունի փոփոխել այս կանոնակարգը՝ առանց նախապես զգուշացնելու։ Ձեր շարունակական օգտագործումը կնշանակի համաձայնություն նոր պայմաններին:
6.2. Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից։
7. Մտավոր Սեփականություն
7.1. Այս կայքի բովանդակությունը պատկանում է մեզ և պաշտպանված է հեղինակային իրավունքով, այս կանոնը խախտելը առաջացնում է տուգանք 100.000դր - 250.000դր: